Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հասան Ջեմալի դատավճիռը փոխվել է բանտարկության

Հասան Ջեմալի դատավճիռը փոխվել է բանտարկության
12.11.2017 | 12:27

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» իրականացնելու մեղադրանքով դատապարտվել է 1 տարի երեք ամսվա ազատազրկման, պարտավորվել վճարել տուգանք 6000 թուրքական լիրայի (շուրջ 1500 ԱՄՆ դոլար)` հայտնում է թուրքական «Հուրիեթը»:

Ջեմալի դեմ մեղադրանք էր ներկայացվել ամիսներ առաջ, սակայն դատարանը նրան արդարացրել էր: Բողոքարկումից հետո դատարանը նոր վճիռ է կայացրել, որ Ջեմալը պարբերականներից մեկում` գրելով Քրդական բանվորական կուսակցության մասին, որը Թուրքիայում ահաբեկչական խմբավորում է համարվում, գովել է նրանց:

Դիտվել է՝ 2968

Մեկնաբանություններ